Դուբայում հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կրկին գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի հասցեին.

«Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ով դեռ չի բացահայտել իր ամբողջ պոտենցիալը: Այդպիսի ֆուտբոլիստի մասին կարելի է միայն երազել: Բացի այդ, նա յուրահատուկ, խելացի ու նրբանկատ մարդ է

Հենրիխն օրինակ է ծառայում բոլորի համար: Ինձ համար մեծ արտոնություն է լինել նրա մարզիչը: Ամեն օր սովորում եմ նրանից»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Դուբայում հավաքն ավարտելու է հունվարի 16-ին, իսկ դրանից մեկ օր առաջ ընկերական խաղ կանցկացնի կորեական «Չոնբուկ Մոթորզի» հետ: