Հայազգի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան Եվրոպայի չեմպիոն է դարձել: Ինչպես տեղեկանում ենք РИА Новости-ից նա ցուցադրել է 215,45 բալ արդյունք: Նա մրցույթին ներկայացրել է Ռուսաստանը, մյուս երկու հորիզոնականները ևս ՌԴ ներկայացուցիչներն են զբաղեցրել:

Այս տարի Եվրոպայի չեմպիոնատն անցկացվում է Բրատիսլավիայում: 

Նշենք, որ 2015թ.-ն Մեդվեդևան հիանալի ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջնությունում՝ ստանալով ոսկե մեդալ: Այլ ծրագրերի արդյունքում նա ստացել է 234,88 բալ, որով և համաշխարհային ռեկորդ է սահմանել: