Մոսկվայում ընթացող շախմատի Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային, սակայն այդ պարտիայում տեղի է ունեցել նաև սկանդալային միջադեպ:

Պարտիայի վերջնախաղում ամերիկացի գրոսմայստերը ձեռք է տվել արքային, ինչից հետո պարտավոր էր խաղալ, սակայն դրա փոխարեն հետ է քաշել ձեռքը և փորձել այլ քայլ կատարել: Մրցավարը պարտադրել են Նակամուրային հետևել կանոնակարգին, ինչից հետո նա ընդունել է իր պարտությունը:

Նշենք, որ առանց այդ միջադեպի էլ Արոնյանը լուրջ առավելություն ուներ ու շատ մոտ էր հաղթանակին: