ՈւԵՖԱ-ն քննարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակիցների թիվը 32-ից 16-ի կրճատելու տարբերակը: Փոփոխությունը կարող է ուժի մեջ մտնել 2018-19թթ. մրցաշրջանից:

The Telegraph-ի փոխանցմամբ՝ այդ նախաձեռնությունը գալիս է Իսպանիայի, Իտալիայի ու Գերմանիայի ակումբներից, որոնք կարծում են, որ մրցաշարը ֆինանսական առումով զիջում է Անգլիայի Պրեմյեր լիգային, իսկ ոչ մեծ հետաքրքրություն ունեցող խաղերը վերջին շրջանում ավելացել են:

Ըստ նոր ձևաչափի՝ 16 թիմեր բաժանվելու են 2 խմբերի՝ ամեն խմբում 8-ական ակումբ: Խմբային փուլն ավարտվելու է Նոր տարուց հետո, իսկ փլեյ-օֆֆը սկսվելու է 1/4 եզրափակիչից: