Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն: Ֆրանսիայում ավարտված Եվրո-2016-ի եզրափակիչում պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտության մատնեցին Ֆրանսիայի հավաքականին, որին նախորդ անգամ հաղթել էին 41 տարի առաջ (պարտվելով վերջին 10 խաղերում):

Եվրո-2016, եզրափակիչ

Պորտուգալիա - Ֆրանսիա՝ 1:0

Էդեր, 110

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Ուիլյամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա (Ժոաո Մոուտինյո, 67), Ռենատու Սանչես (Էդեր, 79), Ժոաո Մարիու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու (Ռիկարդո Կուարեժմա, 25):

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո (Անտոնի Մարտիալ, 110), Դիմիտրի Պայետ (Կինգսլի Կոման, 58), Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու (Անդրե-Պյեր Ժինյակ, 78):