«Զվարթնոց» օդանավակայանում օլիմպիական չեմպիոններին դիմավորեցին դափնեպսակներով, ծափահարություններով ու շքեղ հրավառությամբ: Օլիմպիականներին դիմավորելու էին եկել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Սպրտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

«Տրամադրությունս շատ լավ է»,- լրագրողներին ասաց օլիմպիական արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը: