Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարում: Առաջին տուրում հայկական թիմի մրցակիցն էր Դանիայի հավաքականը, որը Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում խփեց մեկ գոլ, բայց կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով: Ինչպես չեխերի դեմ օրեր առաջ կայացած ընկերական խաղում, այնպես էլ այսօր Հայաստանի հավաքականը պարտվեց չափազանց չհուսադրող խաղով: