«Մոնակոյի» ֆուտբոլիստները չեմպիոնությունը տոնել են Ֆրանսիայի առաջնության՝ «Ռենի» հետ խաղում (3:2):

Ֆրանսիական թիմի ֆուտբոլիստներն իրենց մազերը ներկել են կարմիր-սպիտակ գույներով:

Իսկ «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմն այտերն է ներկել կարմիր-սպիտակ գծերով:

Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում «Մոնակոն» հաղթեց Ֆրանսիայի առաջնությունում՝ 2000 թվականից ի վեր առաջին անգամ: