Հարձակվող Ալվարո Մորատան, որը շուտով «Ռեալից» պաշտոնապես կտեղափոխվի «Չելսի», պատմել է, որ շատ երջանիկ է Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ աշխատելու հնարավորություն ստանալու համար:

«Չելսին» լավագույն ակումբն է, Անտոնիո Կոնտեն աշխարհի լավագույն մարզչներից մեկը, ես շատ ուրախ եմ, որ կկարողանամ աշխատել նրա հետ:

Պրեմիեր-լիգան աշխարհի լավագույն լիգաներից մեկն է, ես երջանիկ եմ, որ այստեղ կխաղամ: Խոսեմ Ասպիլիկուետայի հետ, նա պատմել է, որ «Չելսիում» ամեն ինչ լավ է»,- Մորատայի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Իսպանացի ֆուտբոլիստը նաև պատմել է, որ տեղյակ չէ, թե որքանով էր մոտ գործարքի իրականացմանը «Մանչեսթեր Յունայթեդը».

«Չգիտեմ, կարևորն այն է, որ ես «Չելսիում» եմ, վերջապես ես այստեղ եմ»,- եզրափակել է իր խոսքը Մորատան:

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, անգլիական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 80 միլիոն եվրո:

Այսպիսով, Մորատան կդառնա պատմության ամենաթանկարժեք իսպանացի ֆուտբոլիստը՝ առաջ անցնելով Ֆերնանդո Տորեսից, ում համար 2011 թվականին «Չելսին» «Լիվերպուլին» վճարել էր 58 միլիոն եվրո: