Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պատմել է կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի հարցով բանակցությունների ընթացքի մասին:

«Նեյմարի հարցով բանակցությունները լավ են ընթանում: Վստահություն ունեմ»,- Խելաիֆիի խոսքը մեջբերում է «Football France»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ընդհանուր առմամբ Նեյմարի համար կվճարի 300 միլիոն եվրո: