«Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարն այլևս պայմանագրային պարտավորություններ չունի ակումբի նկատմամբ։ Կատալոնական ակումբը ստացել է ֆուտբոլիստի հրաժարագինը՝ 222 միլիոն եվրո։ Այսպիսով, այժմ Նեյմարի՝ «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխության համար որևէ արգելք չի լինի։
Ֆրանսիական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Նեյմարը, չունենալով «Բարսելոնայի» ղեկավարության թույլատվությունը, ավելի վաղ բուժզննում է անցել «Պարի Սեն Ժերմենի» համար։ 25-ամյա բրազիլացին ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը, ըստ որի շաբաթական ստանալու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 575 հազար եվրո:
Փարիզում ցնծում են, Բարսելոնայում՝ մարզաշապիկներ այրում․․․
![](https://yn.am/disc/11-08-17/de891e812112192016e9ab5d197fb857.jpg)