Իսպանիայում ավարտված շախմատի վետերանների Եվրոպայի առաջնության 50-ից բարձր տարիքային խմբի հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:

Կեսական միավոր են հետ մնացել ռուսաստանցիներ Եվգենի Կալեգինը եւ Գենադի Տունիկը, հաղորդում է armnoc.am-ը:

Մրցաշարին մասնակցել է 51 շախմատիստ: