Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ժերար Դեուլոֆեուն կրկին հետաքրքրել է իտալական «Միլանին», որի կազմում է հանդես եկել 23-ամյա իսպանացին նախորդ մրցաշրջանում:

Ամռանը ֆուտբոլիստը վերադարձել էր կատալոնական ակումբը, որը գնել էր «Էվերթոնից» նրա տրանսֆերային իրավունքները:

«Միլանում» անցկացրած ժամանակահատվածում Դեուլոֆեուն լավ տպավորություն է թողել: Հունվարին իտալական ակումբի ղեկավարությունն առաջարկ կանի «Բարսելոնային»:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ժերարը մասնակցել է 5 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում: