Իտալական Ա Սերիայի մեկնարկային 7 տուրից հետո թիմերից ոչ մեկում գլխավոր մարզչի պաշտոնանկություն չի գրանցվել:

Նման բան տեղի է ունենում 1998/99 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ, գրում է «Football Italia»-ն:

Հետաքրքրական է, որ նախորդ մրցաշրջանում առաջին պաշտոնանկությունը տեղի է ունեցել արդեն առաջին իսկ տուրում. «Պալերմոն», որն այժմ հանդես է գալիս Սերիա B-ում, հեռացրել էր Դավիդե Բալյարդինիին: