Yelaket.am-ի հյուրն է Vivaro News.am-ի լրագրող, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը, ում համար աշխարհի առաջնության ֆավորիտը Իտալիան է, իսկ ապագայի <<Ոսկե գնդակ>> մրցանակի գլխավոր հավակնորդ` Հենրիկ Մխիթարյանը:

Սկսենք մեր հավաքականների վատ ելույթից:

Եթե ընդհանուր առմամբ ամփոփենք բոլոր հավաքականներին, հարկ է սկսել ազգային հավաքականից, հետո նոր անդրադառնանք երիտասարդական ու պատանեկան հավաքականներին, քանի որ խնդիրը բխում է այդտեղից: Ինչ վերաբերում է ազգային հավաքականի մրցելույթներին, ապա աշխարհի առաջնության 2017 թվականի մրցաշարը, այո, ձախողել ենք:

Սկսել ենք այլ մարզչով, շարունակել ենք այլ մարզչով և այդ մարզիչների միջև կա արմատական լուրջ տարբերություն: Վարուժան Սուքիասյանը փորձառու մասնագետ է, բայց ինչպես ասում են, նույն գետը երկու անգամ չեն մտնում: Երբ նա երկրորդ անգամ մարզեց ազգային հավաքականը, այն ժամանակվա ազգային հավաքականը, որ մարզում էր Հարություն Սուքիասյանը,և այսօր, դրանք արմտապես տարբեր բաներ են: Այս թիմում կա համաշխարհային մեծության մի աստղ` Հենրիկ Մխիթարյանը, իսկ այն ժամանակ այդպիսիֆուտբոլիստներ չկային: Այս հավաքականը մի փոքր ավելի մեծ պահանջարկ ու սեր է վայելում,և նրա առջև դրված խնդիրները ավելի լուրջ են: Պետք էր մարզիչ,որ կարողանար այդ ամբիցիաները ի կատար ածել: Արթուր Պետրոսյանի օրոք մեր հավաքականը տարավ առաջին լուրջ հաղթանակը, բայց ընդհանուր առմամբ ձախողված էր, որովհետև եղան շատ լուրջ պարտություններ, մեր պատմության մեջնման բան չէր եղել:

Ինչ վերաբերում է մանկապատանեկան ֆուտբոլին,այստեղ պետք է խոսել սերնդի մասին, չկա այն համապատասխան սերունդը, որը կար Հենրիկ Մխիթարյանի ժամանակ: Այն վեց-յոթ ֆուտբոլիստը, որ դուրս եկան Փյունիկից, նրանք միասին հանդես էին գալիս Փյունիկում, հետո միասին գնացին հավաքական, դրա համար հավաքականի ոսկորը կար: Մնում էր մնացած դետալները: Կան առանձին լավ ֆուտբոլիստներ` Վահան Վիջախչյան, Հայկ Գասպարյան,ովքեր գրազանց խաղում են արտերկրում,ունեն մեծ ապագա,բայց ինչպես Հենրիկ Մխիթարյանի դեպքում դժվար է կառչելով մի ֆուտբոլիստից առաջ գնալ, հետո ոչինչ չստացվելով` փնովել:

Ինչ կասեք մի քանի օր առաջ տևած Հայաստան Ղազախստան խաղի մասին:

Աստանայում տեղի ունեցած խաղը անձամբ եմ տեսել, գործուղվել էինք մեր լրագրողական թիմով աշխատանք կատարելու: Ընդհանուր առմամբ տեսանք երկու տարբեր խաղակեսեր: ԱրթուրՊետրոսյանին, որ որդեգրեց հաղթական տակտիկա, տղաների մեջ սերմանեց հաղթողի հոգեբանություն, ինչը շատ կարևոր է, օգտագործեց հարձակվողական ոճի շատ ֆուտբոլիստների: Ոմանք իրենց րդարացրին, ոմանք` ոչ: Եղանակային վատ պայմանների պատճառով եղան թերություններ,հախուռն ֆուտբոլ տեղի ունեցավ,ինչի արդյունքում գրանցվեց 1:1 հաշիվը, ինչը իմ կարծիքով նման խաղի դեպքում օրինաչափ է:

Իսկ Դուք մինչև Հայաստանի խաղերը կանխատեսումներ արել էիք, և արդյո՞ք Ձեր սպասումներն ավելի մեծ էին:


Իհարկե, սպասումներս ավելի մեծ էին: Երբ ինձ հարցնում են, թե ես ինչ եմ կանխատեսում, միանշանակ պատասխանում եմ, հաղթանակ: Անկախ նրանից մրցակիցը Լեհաստանն է, թե՞ Ղազախստանը: Ես հասկանում եմ, որդա մի փոքր ֆանատական կարծիք է, սկայն ես բերում եմ հիմնավորումներ, թե ինչու Հայաստանի հավաքականը կարող է հաղթել Լեհաստանին:

Հայկական ֆուտբոլի զարգացման Ձեր տեսլականը:

Հայկական ֆուտբոլի զարգացման գլխավոր տեսլականը, բնականաբար,ակումբային ֆուտբոլի զարգացումն է, որը մեզմոտ շատ վատ վիճակում է: Ընդամենը վեց ակումբ բարձրագույն խմբի առաջնությունում, որը չլսված բան է ամբողջ աշխարհում: Մեզ մոտ գումար չի գաալիս, ներդրումները քիչ են, մեզ մոտ ամենաբարձր եկամուտ ունեցող ակումբը մոտավորապես տարեկան մեկուկես միլիոն եվրո է: Այս պարագայում խոսել բարձր արդյունքների մասին, սխալ է: Եթե մենք ունենայինք վեց միլիոնի շրջանառություն միայն մեկ ակումբից, գուցե կարողանայինք, բայց չկա: Ֆուտբոլի զարգացման համար անհարաժեշտ է մի քանի տարի: Կամ պետքէներգրավվի պետական ապարատ կամ ներդրում անողները պետքէ շատ լինեն: Մարդ պետք է չխնայի իր միջոցները հայրենական ֆուտբոլը զարգացնելու համար:


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարությամբ էր հանդես եկել, եթե տապալվի հավաքականը, հրաժարական կտա: Հավաքականը տապալվեց:


Անձամբ ճանաչելով պարոն Հայրապետյանին, բավական դժվար է ինչ -որ բան կանխատեսել, այդ ժամանակ կարող է այդպես է ասել, իսկ այսօր կարող է մի հրաշալի լուծում տեսնել և շարունակել աշխատանքը: Հիմք ընդունելով մի լրատվամիջոցի տված հարցազրույցը, սևեռվել դրան, սխալ է: Պետքէ ընդունել, որ պարոն Հայրապետյանի օրոք խաղացին նոր ֆուտբոլիստներ, հնարավորություն ստացան կրելու ազգային մարզաշապիկը: Նույն Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսին, ովքեր եկան հավաքական: Դնել և ասել պահանջում ենք հրաժարական, ամենասխալ բանն է:

Ըստ Ձեզ, ով է <<Ոսկե գնդակ>> մրցանակի գլխավոր հավակնորդը:


Այս մրցանակը ամենացանկալին է անհատական ֆուտբոլում: Թիմային խաղում մի փոքր դժվար է: Ես անձամբ մասնակցել եմ քվեարկությանը, որպես Հայաստանում այն եզակի գրողներից, ով հնարավորությունէ ստացել քվեարկելու: Ես` որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ նշել եմ Ջան Լուիջի Բուֆոնին, ով նախորդ մրցաշարում գերազանց խաղ ցուցադրեց: Իսկ այս անգամ ,ինձ թվում է,մրցանակը կտան Կրիշտիանու Ռոնալդոին և դրանով << Ոսկե գնդակի>> թեման կփակվի: Ակնհայտ է, որ Ռոնալդուի կարիերան մարում է: Հիմա շատերը ինձ կքարկոծեն դրա համար: Սակայն կա մրցակցություն Մեսսիի և Ռոնալդուի միջև: Մեսսին ունի 5 գնդակ, Ռոնալդուն` 4: Ռոնալդոն արդեն 32 տարեկան է, ռոբոտ չէ,ճիշտ է, բայց ռոբոտի նման է:

Նա հոգնում է, մկանները մաշվում են արդեն: Այս մրցաշարում Ռոնալդուն շատ թույլ է:
Կան ֆուտբոլիստներ, ովքեր ապագայում կարող են այս մրցանակը ստանալ: Կնշեմ Նեյմարին, Բուֆոնին, Նոյերին, և վերջապես Հենրիկ Մխիթարյանին, ով փայլուն է սկսել, փոխանցումները հրաշալի է անում: Հավատանք, որնրա խաղը այնքան լավ կստացվի, որ կընդգրկվի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: