«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծիք է հայտնել այն մասին, որ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի օրոք մադրիդյան թիմը իր համար նոր` ոսկյա ժամանակաշրջան է մտել:

Մադրիդցիները նախորդ մրցաշրջանի արդյունքներով հաղթել են Չեմպիոնների լիգայում` դառնալով պատմության մեջ առաջին ակումբը, որը կարողացել է հասնել այդ նվաճմանը երկու տարի անընդմեջ.

«Ռեալի» ներկայիս ֆուտբոլիստները փոխել են պատմությունը: Ակումբը թևակոխել է նոր` ոսկա ժամանակաշրջան աշխարհի լավագույն մարզիչ Զինեդին Զիդանի հետ, որն Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հետնորդն է, ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուի, մեծագույն ավագ Սերխիո Ռամոսի և մնացած` իրենց դիրքերում լավագույն խաղացողների հետ»,- Պերեսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Ալֆրեդո Դի Ստեֆանոն «Ռեալի» պատմության ամենանշանակալի անձնավորություններից մեկն է: Մադրիդյան ակումբի հետ իր խաղային կարիերայի ընթացքում նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել է երկրի Գավաթն, ինչպես նաև 5 անգամ դարձել է եվրոպական չեմպիոնների Գավաթի հաղթող: