Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է աշխատանքի անցնել ֆրանսիական ՊՍԺ-ում՝ փոխարինելով Ունաի Էմերիին,- հաղորդում է «Mundo Deportivo»-ն:

Ֆրանսիական ակումբը գլխավորելու թեկնածուներն են նաև Անտոնիո Կոնտեն և Մաուրիսիո Պոչետինոն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիներին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:

Ունաի Էմերիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ամռանը: