«France Football»-ը հայտարարել է, թե երբ տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը:

Մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 7-ին: Այն կվարեն Դավիդ Ժինոլոն և Ժերոմ Ռևոնը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի պատվավոր մրցանակը ստացել էր Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: