Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբն ու 22-ամյա դարպասապահ Սերգեյ Ռեվյակինը փոխադարձ համաձայնությամբ որոշել են խզել պայմանագիրը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը.

«Շնորհակալությունս եմ հայտնում ակումբի ղեկավարությանը, ադմինիստրացիային և մարզչական շտաբին համատեղ աշխատանքի և այս նոր և ամբիցիոզ նախագծի մի մասը դառնալու հնարավորության համար:

Միշտ կհետևեմ «Արարատի» ելույթներին և կանհանգստանամ թիմի ցույց տված արդյունքների համար: Շնորհակալ եմ երկրպագուներին այն աջակցության համար, որ միշտ ցուցաբերել են ինչպես ինձ, այնպեղ էլ` ամբողջ կոլեկտիվին:

«Արարատին» մաղթում եմ առաջ գնալ և հասնել ամենաբարձր արդյունքներին: Այն ժամանակը, որն անցկացրել եմ թիմում, միշտ կմնա իմ սրտում»,- նշել է Ռեվյակինը:

Նշենք` Ռեվյակինն ընդհանուր առմամբ 4 հանդիպման է մասնակցել «Արարատի» կազմում, բաց թողել 3 գնդակ և թիմին օգնել հայտնվել Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակչում: