Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչ Գի Ստեֆանը, ով մտնում է թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի մարզչական շտաբի մեջ, խոսել է «Արսենալի» հարձակվող Օլիվիե Ժիրուի մասին.

««Արսենալում» նրա խաղաժամանակը մեզ չի գոհացնում: Ժիրուն պետք է լուծում գտնի այս հարցին: Մենք ցանկանում ենք, որ աշխարհի առաջնության ժամանակ բոլոր ֆուտբոլիստները լինեն լավագույն մարզավիճակում»,- ասել է Ստեֆանը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը 12 անգամ է մասնակցել լոնդոնցիների հանդիպումներին` բոլոր դեպքերում դուրս գալով փոխարինման: Այդ խաղերում Ժիրուն դարձել է 3 գոլի հեղինակ: