Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հերթական ռեկորդն է գրանցել:

Ֆրանսիացի խաղացողը «France Football»-ի հրապարակած արդյունքերով՝ տարվա լավագույն ֆուտբոլիստների ցանկի մեջ գրավել է 7-րդ հորիզոնականը:

18-ամյա հարձակվողը դարձել է ֆուտբոլի պատմության ամենաերիտասարդ խաղացողն, ով չգերազանցելով 19 տարեկանը, նման բարձր ցուցանիշ է գրանցում: Ավելի երիտասարդ խաղացող «Ոսկե գնդակի» լավագույն տասնյակում դեռևս չի եղել:

2011 թվականին Նեյմարը 20 տարեկանում եղել է 10-րդը, իսկ Լիոնել Մեսսին 2006 թվականին, երբ 19 տարեկան էր, զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը:

Այս տարվա մրցանակակիր Կիրշտիանու Ռոնալդուն 2004 թվականին՝ 20 տարեկանում, եղել է 12-րդը: