Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աշխարհի լավագույն խաղարկողների դասակարգման աղյուսակում կիսում է 16-17-րդ տեղերը ֆրանսիացի Բլեզ Մատյուիդիի հետ:

Վարկանիշը ներկայացրել է Ֆուտբոլային վիճակագրության եւ պատմության միջազգային ֆեդերացիան:

Լավագույնն է ճանաչվել «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին: