Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը կարիերան կշարունակի իսպանական «Վալենսիայում»:

Ինչպես հայտնում է «RMC»-ին, երկու ակումբներն արդեն համաձայնության են եկել: Ֆուտբոլիստը իր նոր ակումբի հետ կկնքի 4.5 տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կկազմի 10-12 մլն եվրո: Տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա 24 ժամվա ընթացքում:

Կիսապաշտպանն այս մրցաշրջանում լոնդոնցիների կազմում մասնակցել է 13 հանդիպման: