«Մանչեսթեր Սիթին» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպան Ռահեմ Ստերլինգին:

Այս մասին հայտնում է «The Guardian»-ը: Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները: «Քաղաքայինները» շատ բարձր են գնահատում խաղացողին ու ցանկանում են երկարաժամկետ պայմանագիր առաջարկել նրան:

ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Ստերլինգը դարձել է 14 գոլի հեղինակ:

Ըստ անգլիական լրատվամիջոցների՝ 23-ամյա ֆուտբոլիստն իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում: