«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Սթոք Սիթիին» հաղթելուց հետո պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կմիանա իր թիմին:

«Գաղափար չունեմ: Այսօր ամբողջովին հեռացել էի այդ ամենից, պարզապես կենտրոնացել էի խաղի վրա:

Չեմ ցանկանում խոսել հնարավորությունների մասին: Ակնհայտ է, որ կան այլ ակումբներ, որոնք նույնպես կփորձեն գնել չիլիացուն: Չպետք է խոսեմ այն ֆուտբոլիստի մասին, ով այժմ հանդես է գալիս «Արսենալում»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը հայտացուցակից դուրս էր թողել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ պատճառաբանելով, որ նա ամբողջովին կենտրոնացված չէ «Մանչեսթեր Յունայթեդում» իր ելույթների վրա: