«Պորտուի», «Չելսիի», Մադրիդի «Ռեալի», «Ինտերի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր հնարավոր վերադարձը Արքայական ակումբ:

«Հպարտանում եմ, որ Մադրիդում սպասում են իմ վերադարձին, բայց «Ռեալն» ունի մարզիչ: Խոսակցությունները ֆուտբոլում սովորական երեւույթ է: Ես ուրախանում եմ, երբ «Ռեալը» հաղթում է: Իհարկե, դժգոհ եմ, որ թիմը դուրս չեկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Ես «Ռեալի» հետ բանակցություն չեմ ունեցել: Ոչ մի խոսակցություն չի եղել»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է La Sexta-ն:

Հիշեցնենք, որ 56-ամյա Մոուրինյոն «Ռեալում» աշխատել է 2010-2013-ը՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն (2011/12), գավաթակիր (2010/11) ու սուպերգավաթակիր (2012): 2016 թվականից նա գլխավորում էր «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից հեռացվեց 2018-ի դեկտեմբերին: