Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», խոսել է «արքայական» ակումբի հնարավորությունների մասին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում.

««Ռեալից» իմ հեռանալը տխուր պահ էր, քանի որ այդ ակումբում խաղալն իմ երազանքն էր: Սակայն ոչինչ անել չես կարող. սա ֆուտբոլ է: Հիանալի կլիներ, եթե խաղայինք նրանց հետ ՉԼ-ի եզրափակիչում:

Կարծում եմ, որ «Ռեալը» կհաղթահարի ՊՍԺ-ի արգելքը և կարող է հասնել մինչև մրցաշարի եզրափակիչ»,- այս մասին կոլումբիացին հայտնել է գերմանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ Խամեսը «Բավարիայի» կազմում է հանդես է գալիս այս մրցաշրջանից:v