«Ֆեներբահչեի» հարձակվող Ռոբին վան Պերսին խզել է իր պայմանագիրը թուրքական ակումբի հետ:

34-ամյա հարձակվողը կարիերան կշարունակի Հոլանդիայում: Վերջինս երկուշաբթի պայմանագիր կկնքի «Ֆեյենորդի» հետ:

Հիշեցնենք, որ Վան Պերսին, ով ժամանակին հանդես է եկել «Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում», կարիերան սկսել է հենց «Ֆեյենորդում»: