«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին պատմել է, թե ինչ կնվիրեր «Յուվենտուսի» և ազգային ընտրանու դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին ծննդյան օրվա առթիվ:

Հունվարի 28-ին լեգենդար դարպասապահը դառնում է 40 տարեկան.

«Առաջինը, ինչ գալիս է մտքիս, այն է, որ մենք երկուսս էլ 40 տարեկան ենք ու դա բավական է: Երբ նայում ես ընկերոջդ կարիերային, կարծես` վերադառնաս սեփական կարիերայիդ: Բուֆոնի կարիերան ֆանտաստիկ է: Նրան հաջողություններ եմ մաղթում: Նվե՞րը. Բուֆոնին ժամանակի մեքենա կնվիրեի»,- Տոտտիի խոսքերն է փոխանցում «La Stampa»-ն:

Հիշեցնենք` կարիերայի ընթացքում Ջանլուիջի Բուֆոնը ակումբային մակարդակում 850 խաղի է մասնակցել: