Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ապրիլի 5-ին կմեկնարկի քառորդ եզրափակիչը, որի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին։

Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Մադրիդի «Աթլետիկոն» տնային հանդիպում կանցկացնի Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։

Օրվա բոլոր խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։05-ին։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ պայքարը լքեց 1/8 եզրափակիչում։

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր

«Արսենալ» (Անգլիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 23։05 (Երեւանի ժամանակով)

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 23։05

«Լացիո» (Իտալիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 23։05

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 23։05