Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Ժետիսուն» սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթել է «Օրդաբասիին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը «Ժետիսուի» մեկնարկային կազմում հանդես է եկել 76 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Հովհաննիսյանը վաստակել է նաեւ 11 մետրանոց հարված, իսկ 76-րդ րոպեին նրան փոխարինել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։

Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանը եւ Էդգար Մալաքյանը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին: