Ֆրանիացի Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել է տրանսֆերային քաղաքականության հարցում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Զիդանը ցանկացել է հրավիրել Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարին, սակայն Պերեսը դեմ է եղել: Արքայական ակումբի նախագահը առաջնահերթային է համարում Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», հաղորդում է The Sun-ը:

Զիդանը գոհ է եղել կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի խաղից եւ այդ դիրքում գումար ծախսելու նպատակահարմարություն չի տեսել: