Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան առաջիկայում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաղորդում է El Chiringuito-ն: Գործարքի գումարը կկազմի 35 միլիոն եվրո: Տիբո Կուրտուան կփոխարինի կոստառիկացի Կեյլոր Նավասին:

Կուրտուան հայտարարել էր, որ իր կարիերայի հետագա ընթացքի մասին կհայտնի աշխարհի առաջնության ավարտից հետո:

Հուլիսի 14-ին Բելգիայի եւ Անգլիայի հավաքականները կվիճարկեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալները: