Այսօր Իտալիայում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական եկեղեցիում Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Բեթի Վարդանյանի հետ։

Պսակադրությունից հետո նա գրառում է կատարել համացանցում․ «Ամուսնացիր և հավերժ մնա ինձ հետ»,- գրել է նա՝ տեղադրելով պսակադրության լուսանկար։