Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում՝ Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բոլորին հրավիրում է Հայաստան՝ մասնակցելու ֆուտբոլային տոնին։ Առաջնության դեսպան Մխիթարյանը նկարահանվել է պրոմո-տեսահոլովակում․ «Բարի գալուստ Հայաստան՝ Մ-19 Եվրո-2019-ի եզրափակիչն ընդունող երկիր»։