Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ հայազգի Յուրի Ջորկաեֆն այս օրերին Հայաստանում է՝ Վանաձորում։

«Բոլոր երկրներում գիտեն, որ ես հայ եմ։ Միշտ նշել եմ իմ արմատների մասին և հպարտ եմ դրա համար։ Շատ ուրախ եմ գտնվել Վանաձորում։ Ցանկալի է, որ տեխնոլոգիաները զարգանան ֆուտբոլում։

Թեև մենք ունենք Մխիթարյան, բայց դա բավարար չէ։ Իմ խորհուրդն է միշտ դնել մեծ նպատակներ և հասնել դրանց։ Դա հաջողության հասնելու առաջին նախապայմանն է»,- նշել է Յուրի Ջորկաեֆը։