Թուրինի «Յուվենտուս» վերադարձած լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հրաժարվել է վերցնել ավագի թեւկապն ու առաջին համար։ Երկուսն էլ նրանն էին մինչեւ 2018-ին ՊՍԺ տեղափոխվելը։ «Յուվենտուսը» մեկ տարվա պայմանագիր է կնքել 41-ամյա խաղացողի հետ։

«Շչեսնին ցանկանում էր ինձ տալ առաջին համարը, իսկ Կյելինին՝ ավագի թեւկապը։ Ես հրաժարվեցի։ Չեմ եկել ինչ-որ բան որեւէ մեկից խլելու համար։ Հակառակը՝ ցանկանում եմ ինչ-որ բան տալ ակումբին։ Կվերցնեմ 77 համարը»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Բուֆոնը «Յուվենտուսում» հանդես է եկել 2001-2018 թվականներին՝ 656 խաղում բաց թողնելով 518 գոլ։