Սեպտեմբերի 8-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպմանն ընդառաջ Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի ավագ Էդին Ջեկոն անդրադարձել է իր նոր թիմակից Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ով օրերս համալրել է «Ռոմա»-ի շարքերը․ «Ուրախ եմ, որ Մխիթարյանը միացել է «Ռոմա»-ին: Նա ինձ օգտակար կլինի՝ խաղալով իմ թիկունքում: Անգլիայից Իտալիա տեղափոխվելը մեծ փոփոխություն է ֆուտբոլիստի համար: Անգլիայում արագությունն ավելի բարձր է, Իտալիայում ավելի տակտիկական ֆուտբոլ է: Չեմ կարծում, որ Մխիթարյանը դժվարություններ կունենա: Մենք բոլորս կօգնենք նրան՝ հնարավորինս արագ հարմարվել Իտալիայի առաջնությանը»։