Հայաստանի ազգային հավաքականի ավագ և հռոմեական «Ռոմա»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանի հետ տրանսֆերի մասին հայտարարության շնորհիվ հայտնաբերվել է ևս մեկ երեխա։ Ակումբի մամուլի քարտուղարությունը նշում է, որ գտնվել է 16-ամյա աղջիկ՝ Լոնդոնից։ Նրա հետ ամեն ինչ կարգին է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մխիթարյանի տրանսֆերի շնորհիվ հայտնաբերվել է 13-ամյա քենիացի տղա։