Ամերիկյան Կանզաս նահանգի Էլկ Սիթի այգում կայծակի հարվածից վազորդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վազորդը մոտ է եղել 50 կմ վազքատարածության վերջնագծին: Այս մասին հաղորդել է BBC News-ը:

33-ամյա Թոմաս Սթենլիին անմիջապես փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել, բայց անարդյունք: Նա մահացել է ստացած վնասվածքներից: Սթենլին ուներ կին և 3 երեխա: Նրա ընտանիքի համար 45 հազար դոլար հանգանակություն է հավաքվել: Սոցկայքերում էլ գրել են, որ Թոմասի նման մարդիկ միլիոնից մեկ են լինում՝ նկատի ունենալով այն, որ կայծակից մահվան հավանականությունը 1/1 000 000-է: Նշվում է նաև, որ մրցումների մասնակիցները նախապես տեղեկացված են եղել վատ եղանակի և սպասվող կայծակնահարությունների մասին: