Այս սմարթֆոններն ունեն հարթ էկրան, մետաղյա կորպուս և հետևի ու դիմացի հատվածում պաշտպանիչ ապակի:

Galaxy S6-ը կթողարկվի սպիտակ, սև, ոսկեգույն և կապույտ կորպուսներով:

Galaxy S6 Edge-ը՝ սպիտակ, սև, ոսկեգույն և կանաչ:

Galaxy S6 և S6 Edge մոդելներում Samsung-ը շեշտը դրել է դիզայնի վրա և դրա հետևանքով զրկվել է մի շարք ֆունկցիաներից:

Galaxy S6 և S6 Edge սմարթֆոնները տեխնիկական բնութագրերով չեն զիջում ժամանակակից ոչ մի սմարթֆոնի:

Այս սմարթֆոնները հնարավոր է լիցքավորել նաև անլար՝ Qi և PMA ստանդարտներով: Նշվում է, որ մարթֆոնները շատ արագ են լիցքավորվում (Galaxy S5-ից 1.5 անգամ արագ):

Samsung-ը որոշել է ետ չմնալ Apple-ից և Galaxy S6-ում ներդրել է Samsung Pay համակարգը, որի միջոցով հնարավոր է սմարթֆոնով գնումներ կատարել: Samsung Pay-ի գործընկերների շարքում են MasterCard, Visa, American Express, Bank of America, Citi, JPMorgan Chase, U.S. Bank և այլ հայտնի համակարգեր:

Սմարթֆոնները վաճառքի կհանվեն ապրիլի 10-ից: Առայժմ հայտնի է, որ Galaxy S6 Edge-ն ավելի թանկ կարժենա, քան դրա սովորական մոդելը՝ Galaxy S6-ը: Երկու սմարթֆոններն էլ աշխատելու են Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով: