Որքան հաճախ ենք մենք հեռուստացույցով տեսնում այն հուզիչ և գեղեցիկ գովազդները, որտեղ մայրիկները վայելում են իրենց քունը կողքին խաղաղ ննջած փոքրիկների հետ: Սակայն իրականությունը բոլորովին այլ է: Տեսանյութը բացահայտում է նորածին փոքրիկների հետ քնելու իսկական փորձությունը մայրիկների համար: