Գոյություն ունի մարդկանց մի կատեգորիա, ովքեր անընդհատ մարտահրավերներ են նետում սեփական մարմնի հնարավորություններին և նայում մահվան աչքերին: Գիտնականներն ապացուցել են, որ երբ մարդը հայտնվում է էքստրեմալ իրավիճակում, նրա արյան մեջ ադրենալինի քանակն այնպես է ավելանում, որ մարդն ունենում է աննկարագրելի զգացողություն: Հենց նմանատիպ զգացողություն ունենալու պահանջն էլ շատերի մոտ վերածվում է այնպիսի կախվածության, ինչպիսին կախվածությունն է թմրանյութերից: