Տեսանյութում կոտորածի խորհրդանիշները այն անձրևանոցներն են, որոնք հայերին էին մեկնել հալածողները՝ իբրև թե մեզ պաշտպանելու համար, մեր ազգն էլ հոժարությամբ վերցրել ու դրանցով ծածկվել էր: Բայց դա նման չէր սովորական պաշտպանության:

Անձրևանոցն անձրևից է պաշտպանում , ձյունից , քամուց ու փոշուց. այս անձրևանոցներն այլ էին, սրանք արևից, տաքությունից ու լուսավորումից էին պաշտպանում: 100 տարի անց մեր երիտասարդությունն, ազատվելով սևից, հայ ժողովրդի տոկունության ու ազգային ոգու հարատևման համար համայն աշխարհից պահանջում է արդարություն այն բոլոր տարիների անունից , որոնք դարձան վկան անմարդկային վարմունքի: