Արաբական էմիությունների հայազգի խմբագիր Հրաչ Քալսահակեան նախընտրել է Ցեղասպանության նշման օրերին գտնվել փոքրաթիվ Եթովպիայի հայկական համայնքում։

Եթովպահայ համայնքը բաղկացած է ութսուն հոգուց: Հալեպից գաղթած Խաչատուր Զատիկեանին ու որդին ցուցաբերել են սիրալիր ընդունելություն՝ նրանց ժամանակավոր բնակարան տրամադրելով:

Ըստ Հրաչ Քալսահակեանի եթովպիացիք հավատացյալ ժողովուրդ են և հատկապես սիրում են Սուրբ Հռիփսիմեին։

Նա ասում է. «90 միլիոն եթովպիացիների ցանկություններից մեկն է ուխտագնացության գալ Հայաստան՝ Սուրբ Հռիփսիմեի տաճարը տեսնելու: Կույսի անունն են կրում հազարավոր նորածին աղջիկներ։ Հռիփսիմեն տեղական լեզվով Արսեմա է կոչվում: Կցված տեսանյութի երգը նվիրվել է Սուրբ Հռիփսիմեին: Սուրբը կրում է հայկական գույներով տարազ։ Տեսանյութում երևում է նրա անունով կառուցված մի եկեղեցի Եթովպիայի ամենահայտնի լճերից Թանայի ափին:

Սուրբը վայելում է նաև հրաշագործ և բուժիչ հատկություններ»: