Ֆիլմը պատմում է բժիշկ Բենեթ Օմալի մասին, ով իր կոլեգաների հետ հայտնաբերում է, որ ամերիկյան ֆուտբոլով զբաղվողները տառապում են նեյրոդեգեներատիվ հիվանդություններով, որի պատճառը ուղեղի բազմաթիվ ցնցումներն են: Նույն ժամանակ Ֆուտբոլի ազգային լիգան փորձում է ժխտել խաղացողների վնասվածքներ ստանալու փաստը:

Գլխավոր հերոսի դերը մարմնավորել է Ուիլ Սմիթը: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2015-ի դեկտեմբերի 25-ին: