Դերասան Էդգար Իգիթյանը Ինստագրամում հարսանեկան սիրառատ լուսանկար է հրապարակել կնոջ հետ ու անկեղծ խոստովանություն արել։ Նկարը դերասանը մեկնաբանել է այսպես.«Եթե գա մի օր, որ իմ սրտում չմնա տեղ քեզ համար`դա կլինի ամենասև օրը իմ կյանքում»։

Նշենք, որ Էդգարն ու կինը՝ Լուսինեն ամուսնացել են նախորդ տարվա սեպտեմբերին։ Նրանք երկուսն էլ հետաքրքրված են առողջ ապրելակերպով ու կարելի է ասել, որ նրանց միավորել է նաև սերը դեպի սպորտը։