ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ասկերանի գյուղերից մեկն է, հեռվում կանգնած այն կնոջ որդին դեռ 2016-ին էր գերեւարվել ու սպանվել, առանձնացած կանգնած էր, գրեթե չէր խոսում, անվերջ լացում էր։ Երբ մոտեցա, փորձեցի մխիթարանքի խոսքեր գտնել` ասաց. ես իմ տղու համար չեմ լացում, էս ջահել մայրերի համար եմ մտածում, իրանք էդ ցավին չեն դիմանա...

Մենք բոլորս այլոց ցավով ապրող ենք, չնայած աշխարհը միշտ էլ անտարբեր է եղել, երբեք էլ մեզ չեն կարեկցել, մենակ են թողել, բայց որքան էլ ծանր լինի, մենք այլոց ցավը չենք կարող ուրախությամբ ընդունել, պատերազմի օրերին ամենամեծ մարտահրավերը ՄԱՐԴ մնալն է...»: