ՌԴ գեներալ-գնդապետ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լեոնիդ Իվաշովն անդրադառնալով Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև կնքած պայմանագրին՝ ասել է հետևյալը.

 

«Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը 44 օրյա պատ երազմում ԼՂ-ից բացի ունեին նաև ուրիշ թի րախ. Դա Զանգեզուրն էր։ Սակայն Թուրքիան և Ադրբեջանը նույնիսկ երազել չէին կարող, որ Ղարաբաղի հարցը լուծելուց հետո` կարող են ստանալ ՀՀ-ի տարածքով Զանգեզուրով

տրանսպորտային միջանցք։ Այն պայմանագիրը, որը կնքվել էր նոյեմբերի իննին կոնկրետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման մասին էր։ Ինչու՞ է այդտեղ մտցվել ՀՀ-ի տարածքով` Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք տրամադրելու վերաբերյալ կետ։ Եթե բոլոր երկրները

 

բացում են իրար առջև ուղիները, ուրեմն ինչու՞ է Ադրբեջանին դեպի Նախիջևան և Թուրքիա տրամադրվող ուղու մասին առանձին նշվում։ Ո՞րն է իմաստը։ Կամ ինչու՞ Հայաստանի Հանրապետությունը չի առարկել։ Յուրաքանչյուր պայմանագիր պիտի ունենա տրամաբանություն, որը այդքան էլ հստակ չէ այստեղ».