Երեկ՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Թոռնիկ Ուզոևը Կոտայքի մարզի Աժդահակ լեռան տարածքում մոտ 170-ից ավելի մայրացու գառների արածացնելու ժամանակ հրաշքով է փրկվել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նա ասել է. «Արդեն 1 շաբաթից ավելի է, նշված վայրում գառներ ենք արածացնում։ Երեկ՝ ժամը 7-ի սահմաններում, մի քանի անգամ ուժեղ կայծակ խփեց։ Սկզբում կայծակի հարվածներից ոչինչ չեղավ, բայց վերջին կայծակի ժամանակ մոտ 130-ից ավելի մայր գառներն ու նրանց ձագուկները տեղում սատկեցին։ Կայծակի հարվածից անգամ ոտքս վնասվեց։ Դեպքի մասին տեղեկացրեցի տնեցիներին։ Հայրս իր ընկերների հետ եկավ ու կայծակի հետևանքով մոտ 130 սատկած գառներ տեղափոխեցին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի՝ մեր կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվող գոմ։ Բոլոր գառների սատկելու պատճառը եղել է կայծակի հարվածից սրտի տրաքելը։ Որին մորթում ենք, սիրտը տրաքած ա»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: